Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Եգիպտոս կատարած այցի շրջանակում, երեկ՝ մարտի 8-ին, Կահիրեում հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ եւ Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից, Թավադրոս պապի կողմից ընդգծվել է Եգիպտոսում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, որը յուրօրինակ կամրջի դեր է կատարում երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ:
Նշվել են նաեւ հայ եւ ղպտի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների միջեւ հաստատված՝ ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր կապերը: