2022թ. հունիսի 8-ին գրավոր դիմել եմ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ, ա ռ ա ջ ա ր կ ե լ եմ՝
1. Վերակազմավորել Էջմիածնին ենթակա Գանձասարի (Աղվանից) կաթողիկոսությունն իր նախկին թեմերով պատմականորեն կաթողիկոսության տարածքն ընդգրկող տարածքում:
2. դիմել Արցախի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից սահմանված ժամկետում Հասան-Ջալալյանների տոհմից Գանձասարի (Աղվանից) կաթողիկոս ընտրելու և Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրմանը ներկայացնելու նպատակով:
Մեկ ամիս անց, չստանալով ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան, 2022թ. հուլիսի 8-ին՝ կրկին գրավոր դիմել եմ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հիշեցնելով, որ սույն թվականի հունիսի 8-ին գրավոր դիմել եմ իրեն, սակայն մինչ օրս (2022թ. հուլիսի 8-ի դրությամբ) որևէ պատասխան չեմ ստացել:
2022թ. հուլիսի 8-ին այս մասին հանդես գալով ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնել էի, որ ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու կամ չստանալու պարագայում կրկին հանդես եմ գալու հրապարակմամբ: