«Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ բազմիցս զգուշացնում է կեղծ մարգարեների մասին, որոնք Քրիստոսի անունով են գալու Իր իսկ հեղինակությունը օգտագործելով ուրիշներին մոլորեցնելու համար», – շեշտում է Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԸ եւ հավելում. «Հերթական այցերիծ մեկի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն իրեն ընձեռած հնարավորությունը բաց չի թողնում խոսելու այն մասին, որ ինքը եկել է բարեփոխումներ անելու, եկել է Քրիստոնեական սկզբունքները իրեն որպես առաջնորդող եւ շարժիչ ուժ ունենալով։«Բարեփոխումները» չշրջանցեցրն նաեւ ԵԿԵՂԵՑԻՆ եւ դրա արտահայտված ձեւաչափը եղավ հալածանքը։ Խոսում են Քրիստոնեական արժեքներից, միեւնույն ժամանակ, այդ արժեքները ոչնչացնելու համար ոչ մի ջանք չեն խնայվում։ Մարդիք, ովքեր որ, Քրիստոսին վաղուց մերժել են իրենց ընտրած կյանքի ձեւով, հայտնվում են մեր ժամանակների ամենից «մարդասիրական» իշխանությունների անմիջական խնամքի եւ հովանու ներքո։ Խոսում են արյունահեղության մասին, բայց իրենք ոչնչով չեն զիճում հայտնի վանպիրին` գռաֆ դրակուլային։ Շարքը կարելի է անընդհատ շարունակել, բայց պիտի խոսքս սահմանափակեմ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքով` ստի հայրը սատանան է»:
Որպես հետգրություն` Տեր Զարեհն ընդգծում է. «Ապաշխարեք եւ գուցե ներվի ձեզ»։