Առ որ անկ է-2․ Եկել է բացահայտումների ժամանակը

  • 10/06/2018

hraparak.am

Կարեկցում եմ Տեր Վահրամին, որ ավազակապետությունից մնացած Կաթողիկոսիդ` արդեն անհնարին դարձած պաշտպանելու և արդարացնելու ծանրագույն բեռը կրում է իր վտիտ ուսերին: Վեհափառ, 05 հունիսի, 2018 թ. իմ նամակի և ոչ մի տողին չկարողանալով հերքում տալ` Ձեզ հարազատ ոճով զրպարտանքներ, լուտանքներ և անձնական վիրավորանքներ փորձեցիք հասցնել ինձ (06 հունիսի, 2018 թ., Առ որ անկ է, «Հայկական ժամանակ» օրաթերթ):

Սա նույնիսկ Ձեր չափանիշներից էլ ցածր էր: Հրապարակեցիք 2008 թ. Ձեզ ուղարկած իմ նամակը, որտեղ հակադրություն էիք տեսնում 05 հունիսի, 2018 թ. հրապարակված նամակիս «ոգուն ու կեցվածքին»: Դաստիարակությունս թույլ չի տալիս, որ առանց Ձեր գիտության ես էլ հրապարակեմ 2002 թ. մեկ այլ նամակ` իմ կողմից ուղարկված Ձեզ, որը լիովին համապատասխանում է 05 հունիսի, 2018 թ. նամակիս «ոգուն ու կեցվածքին»: Ըստ որոշ լուրերի նամակս կարդալով անքնություն եք ունեցել: Ես միշտ սևին սև եմ ասել, ճերմակին` ճերմակ: Չեմ զլանա կրկնել` «Ոչ Ձեզնից կարգ ստանալն է պատիվ, եւ ոչ էլ կարգալոյծ լինելը` անպատվութիւն»: Հիմա Ձեր ամենանախընտրելի հոբիի` կարգալուծության մասին: 2001 թ. ուսանում էի Նյու Յորքում և այցելու հոգևոր հովիվ էի Սուրբ Խաչ եկեղեցում: Ձեր Նյու Յորքում գտնվելու օրերին Ձեզ տեղեկացրի, որ առաջնորդի բարեկամները` երկու ընտանիք, կեղծել են եկեղեցու վարչության ընտրությունները և ես, իբրև հոգևոր հովիվ, հրաժարվել եմ ստորագրել կեղծված ընտրության արձանագրությունները: Նաև ասացի, որ Առաջնորդն արդարությունը և ինձ մեկ կողմ թողած` ամբողջությամբ պաշտպանում է իր հայրենակից (թրքահայ) վերոնշյալ երկու ընտանիքներին և ընտրակեղծիքները: Մի քանի ժամ հետո, երբ մենք` երեքս, Դուք, Առաջնորդը և ես հանդիպեցինք, Դուք Սրբազանին հարցրիք, թե` «Արդյոք ճիշտ են հայր Խորենի պնդումները ընտրակեղծիքների մասին»:

Ամբողջական տեքստ