Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամներ Հովհաննես Գևորգյանը և Կարեն Պետրոսյանը:
Թեմա` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են պահանջել Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրաժարականը` պնդելով, որ կաթողիկոսը զավթել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը և պետք է անհապաղ հեռանա` աթոռը զիջելով նորընտիր, ժողովրդի կողմից սիրված և ընդունված Հայրապետի: