Գարեգին Բ–ն, հանուն Արցախի կատարված աղոթքից հետո, հանդես է եկել ելույթով։
Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ խաղաղության և զորակցության աղոթք է կատարվել հանուն Արցախի, տեղեկանում ենք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից։
«Ադրբեջանի իշխանություններն ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120 000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»,–ասել է կաթողիկոսը։