Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
Արցախի նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ քննարկվել են հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: