Արցախցին երկու քարի արանքում է՝ Հայաստանի և Ադրբեջանի, երկու կողմից բացասական ինֆորմացիա է ստանում. Վրթանես սրբազան

  • 14/04/2022

news.am

Արցախցին երկու քարի արանքում է մնացել՝ Հայաստանի և Ադրբեջանի, երկու կողմից բացասական ինֆորմացիա է ստանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդը պատմեց, որ Արցախում հայտարարվել է միասնական աղոթքի շաբաթ։ Ամեն օր ժամը՝ 19։00-ին արցախցիները բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք են կատարում՝ հորդորելով հանդուրժողականություն, սերն առ հայրենիք.

«Ի սկզբանե էլ մենք պատերազմից հետո կարգախոս ենք ունեցել, որ հույսը երբեք չի ամաչեցնում մարդուն. այն հույսը, որ առ Աստված է եւ մեր քահանաների միջոցով մենք մեր ժողովրդին փորձում ենք հասկանալի դարձնել, որ ուրիշ տեղ փնտրել երջանիկ կյանք ու փայլուն ապագա, մոռացեք, մեր հողում ապրելն է երջանկությունը։ Փորձում ենք մեր ժողովրդին հասկանալի դարձնել՝ իրականն այն է, որ դու պայքարե,ս քեզ հետ ունենալով առ Աստված աղոթքը, հենվելով սեփական ուժերի վրա»։

Ամբողջական տեքստ