Արագած լեռան հարավային փեշերին գտնվող՝ Թալին քաղաքի, 7-րդ դարում կառուցված Սուրբ Կաթողիկե եկեղեցին համարվում է այդ ժամանակաշրջանի տարածաշրջանի ամենամեծ կրոնական
համալիրներից մեկը:
Եկեղեցին կառուցվել է Կամսարականների իշխանական տոհմի կողմից և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:
Դարերի ընթացքում բնական աղետները հսկայական վնաս են պատճառել ճարտարապետական հուշարձանին և այս պահին եկեղեցին գրեթե ավերված վիճակում է:
Բադալյան եղբայրների կողմից որոշում է կայացվել իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ վերականգնել Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Եկեղեցու վերականգման աշխատանքներն արդեն իսկ
մեկնարկել են: Վերակառուցումից հետո նախատեսվում է եկեղեցին բերել նախնական տեսքին: