Հայաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը տեղեկացնում է, որ Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ Նախագծի համաձայն, պետք է անջատվի Սուրբ Համբարձում եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, պետք է կառուցվեն մինարեթներ։ Եկեղեցու պատերի բոլոր հայատառ արձանագրությունները ջնջվելու են։ Այս մասին ադրբեջանական կողմը նաեւ հրապարակել է լուսանկար, ինչպես հայտնում է սփյուռքահայ «Գանձասար» պարբերականը։