3 համայնքների մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում տեղափոխվել են Ստեփանակերտ։
Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը, հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։
«Տեղափոխվել է ընդհանուր թվով մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Բերձորի քաղաքային գրադարանից 10 000-ից ավել գիրք տեղափոխվել և պահվում է Ստեփանակերտում»,–ասված է հաղորդագրության մեջ։