Հայաստանյան տասնյակ հասարակական կազմակերպությունների անդամներ ու քաղաքացիներ այս պահին հավաքված են Էջմիածնում` Մայր Աթոռի բակում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բողոքի ակցիայի մասնակից, «Վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։
Մայր Աթոռում այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի գլխավորությամբ ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգում ի թիվս ներեկեղեցական այլ հարցերի, քննարկվելու են նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրները։