Կաթողիկոսը «Հաղթանակ» զբոսայգի է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի` իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը զբոսայգի է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ։
Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո Գարեգին Երկրորդը աղոթել է հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: