Գարեգին Բ-ն հավատում է, որ Հայաստանը դժվարությունները կհաղթահարի ՌԴ-ի օգնությամբ

  • 12/10/2021

news.am

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարծում է, որ Հայաստանը դժվարին ժամանակները կհաղթահարի Ռուսաստանի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ այս մասին կաթողիկոսն ասել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը։ Գարեգին Երկրորդը նաեւ ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին եւ ժողովուրդը միշտ զգացել են Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը:

«Այսօր դժվարին ժամանակներ են մեր ժողովրդի եւ մեր երկրի համար: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ եւ մեր հավատքի շնորհիվ, ինչպես նաեւ բարեկամ երկրների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ մենք կկարողանանք հաղթահարել այս փորձությունը», – ասել է Գարեգին Երկրորդը:

Ամբողջական տեքստ