ԳԴՀ-ում թուրք-իսլամական կրոնական միության (DİTİB) նախկին ղեկավար Մուստաֆա Կեսկինին հրեաներին եւ հայերին վիրավորելու համար «թշնամանք եւ ատելություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել, գրում է Ermenihaber-ը։
Ավելի վաղ թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել՝ սոցիալական ցանցերում հրեաների եւ հայերի դեմ վիրավորական գրառումներ հրապարակելու համար, որի հետեւանքով 2021-ի փետրվարին նա հրաժարական էր տվել DİTİB-ի նախագահի պաշտոնից:
Գեթինգենի վարչական դատարանը Կեսկինին մեղադրանք է առաջադրել՝ կապված հինգ տարբեր հրապարակումների հետ, որոնք 2015-ի մայիսից արվել են Facebook-ում եւ WhatsApp-ում: