Դադիվանքի հարցը պետք է որոշեն Ամենայն հայոց կաթողիկոսն ու Ռուսիո պատրիարքը

  • 10/06/2022
  • Սոնա Ադամյան

hraparak.am

Անցած տարվա մայիսից հայ ուխտավորներն այլեւս չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելում էին Դադիվանք, բայց ադրբեջանցիները հետզհետե դժվարացրին հայ ուխտավորների մուտքը սրբավայր։ Թեպետ ավելի ուշ՝ Մոսկվայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել էր Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ ու բարձրացրել հայ հոգեւորականների եւ հավատացյալների այցերը Դադիվանք վերսկսելու հարցը, բայցեւայնպես, ուխտագնացությունների վերականգնման շուրջ եռակողմ բանակցությունները կարծես արդյունք չտվեցին, եւ արդեն մեկ տարի է՝ հայ ուխտավորները չեն կարողանում այցելել Դադիվանք։ Բացառություն է եղել միայն Զատկական տոնի պատարագը, որին մասնակցելու համար ապրիլի 17-ին ներս մտնել թույլ են տվել 28 հոգու։ Սա էլ քիչ էր, օրերս մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե Ադրբեջանը ցանկանում է դիմել ռուսական կողմին, որպեսզի Դադիվանքի հայ հոգեւորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի հոգեւորականներով։

Ամբողջական տեքստ