Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավորվել է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ինքը։ Առողջական խնդիրներից ելնելով՝ Տեր Հովհաննեսը չկարողացավ այլ հարցերի պատասխանել։
Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը սկսել է զբաղվել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Հակոբավանք եկեղեցու վերականգնման աշխատանքներով։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։