Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Լեհաստանը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. դա պետք է դաս լինի բոլորիս համար. ասել է Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելը, տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից:
Ֆոգիելի գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: