Եկեղեցիներից մեկը կիսավեր վիճակում էր և ամբողջովին փլվել է։
Թուրքիայի ավերիչ երկրաշարժն իր հետևանքներն է թողել նաև Հաթայ նահանգի հայկական երեք եկեղեցիների վրա։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։
Քըրըքխանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը գտնվում էր կիսավեր վիճակում, փլված էր միայն տանիքը, ամբողջովին փլվել է:
«Վաքըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինությունը բարեբախտաբար չի վնասվել, միայն «Սուրբ սեղանի» սրբանկարի բաժնում է փոքր վնասներ առաջացել և եկեղեցու կողքին գտնվող աղբյուրի կողքի պատը»,–նշում ենպատրիարքարանից:
Երրորդ եկեղեցին Իսքենդերունի Սրբոց Քառասնից Մանկանցն է, որը նույնպես ներսի հատվածում է վնասներ կրել, որոնց մի մասը հնարավոր է վերականագնել, իսկ եկեղեցու հովվատունը լրջորեն վնասվել է և այլևս չի կարող օգտագործվել։