Երուսաղեմում տղամարդը հայկական Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները

  • 19/03/2023

news.am

Երուսաղեմում դեռևս անձը չպարզված տղամարդը Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացել է Երուսաղեմի իր աղբյուրներից։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Երուսաղեմից լրատվականին ուղարկված տեսանյութում երևում է, որ իրավապահները բերման են ենթարկում խուլիգանություն կատարած տղամարդուն։ Վերջինիս չեզոքացրել էին եկեղեցու հայ աշխատակիցները։

Նախնական տվյալներով` հայկական եկեղեցի ներխուժած տղամարդու մասին առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։

Հավելենք, որ Սուրբ Աստվածամայր եկեղեցին հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ է։

Ամբողջական տեքստ