«Ես չեմ ուզում գնահատական տալ առկա իրողություններին, բայց կարող եմ մի բան հստակ ասել: Բանակը, զինվորականները հազվադեպ են խոսում, բայց եթե խոսում են ուրեմն` վտանգը ռեալ է»,-անդրադառնալով ներկա իրողություններին, մեզ հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ընդգծելով.
-Մեզ Սողոմոնի իմաստությունն է այսօր անհրաժեշտ, որպեսզի ճիշտ գնահատենք, թե որ կողմում է արդարության նժարը եւ մեր վաղվա անվտանգությունը:
Իմ խնդրանքն է սթափ դատել իրողությունները, չգնալ քաղաքացիական պատերազմի ճանապարհով, մենք բավականաչափ արյուն թափել ենք` բավ է: