Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է ընթանում

  • 30/06/2018

iravunk.com

Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային մասնակից քաղաքացիները տեղյակ են Կաթողիկոսի՝ այսօրվա բողոքի ակցիան չանցկացնելու հորդորի մասին, սակայն քաղաքացիները նշեցին, որ Վեհափառի հորդորին ականջալուր չեն եղել, որովհետև նա երբևէ իրենց չի լսել։

Ըստ քաղաքացիների՝ Կաթողիկոսը վտանգել է եկեղեցու նկատմամբ հավատքը, նախկինում երբեք որևէ հավատացյալի չի ընդունել, սակայն վերջերս ընդունարանի դռները բաց են։

Կաթողիկոսի հրաժարականի պահանջը նախաձեռնողներից Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կաթողիկոսը ո՛չ «Մարտի 1-ին», ո՛չ Ապրիլյան պատերազմի ժամանակ և ո՛չ որևէ առիթով չի կանգնել իշխանության ու ժողովրդի՝ ցուցարարների մեջտեղում և չի ասել, որ ինքը միաբանության երաշխավորն է։

Ամբողջական տեքստ