Ելույթով հանդես եկան հոգևորականներ, օպերային երգիչ, շինարար, ով իր խոսքով՝ խաբեության է մատնվել Կաթողիկոսի ու նրա եղբոր կողմից։
Ելույթի ժամանակ նրանք նշեցինք, որ Կաթողիկոսի հրաժարականը հրամայական է, եկեղեցին կլանային կառավարում ունի։
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանն ասաց, որ Մայր Աթոռի ողջ գործունեությունը տեղափոխում են իրավական դաշտ. «Մայր Աթոռի ողջ գործունեությունը տանում ենք իրավական դաշտ, եթե Կաթողիկոսը հրաժարական չտա,ապա մենք ցույց կտանք,թե ինչ է կատարվում Մայր Աթոռում»,-ասաց Կարեն Պետրոսյանը։
Նա հայտնեց, որ Վեհափառը գահին մնալու համար ոչ մի իշխանություն ՝ ո՛չ Աստծուց, ո՛չ ժողովրդից, չունի։