Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տելեգրամի իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարը Կարսի բերդի ֆոնին եւ գրառում կատարել։
Էրդողանը հայկական եկեղեցու լուսանկարին կից իսլամում նամազի գլխավոր օր համարվող ուրբաթ օրվան նվիրված գրառում է կատարել։
Հիշեցնենք, որ Կարսի Առաքելոցը կառուցվել է 10–րդ դարում եւ մինչեւ 1920 թվականի հոկտեմբերի 30–ը եղել է գործող եկեղեցի։ Կարսը զավթելուց հետո թուրքերն այն նավթի պահեստի, զինապահեստի են վերածել, այնուհետ թողնվել է բախտի քմահաճույքին, իսկ արդեն 2000–ականներին վերածվել է մզկիթի եւ վերանորոգվել։ Եկեղեցու պատերին առկա են Առաքյլաների հարթաքանդակներն ու խաչերը։