Թուրքական պետությունը հերթական անգամ միջամտեց հայ համայնքի կրոնական գործերին. Թուրքագետ

  • 12/02/2018

panorama.am

Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի որոշմամբ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում թողնելը միջամտություն էր հայ համայնքի գործերին: Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը արևելագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ թուրքական պետությունը հերթական անգամ միջամտեց հայ համայնքի կրոնական գործերին, և դա արեց բացահայտ կերպով:

Սա, ըստ բանախոսի, եկեղեցական ընդունված կարգուկանոնի բացահայտ խախտում է, և մի շարք հարցականներ մինչ այժմ կան, քանի որ հայտնի չէ՝ ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ, գրավոր դիմում եղե՞լ է, փոխանորդին ընտրու՞մ են, թե՞ նշանակում:

«Ես գիտեմ, որ տեղապահին նշանակում են, բայց այս անգամ տեղի է ունեցել ընտրություն: Աթեշյանը և թուրքական իշխանությունները իրենց քայլերով ու հայտարարություններով հայտարարում են, որ մտերիմ են, սա համայնքի կազմակերպման համար կարող ենք դրական քայլ համարել, բայց՝ արդյո՞ք հավատացյալների, համայնքի կարծիքն այստեղ որևէ նշանակություն ունի, թե՞ ոչ: Հայ համայնքը ի վերջո ինչպիսի՞ դիրքորոշում ունի, դա անգամ որպես գործոն չի ներկայացվում»,- ասաց նա:

Մելքոնյանը նշեց՝ խոսքը կրոնական աթոռի մասին է, այստեղ առաջնորդվել «դաբռո»-ներով այնքան էլ ընդունելի չէ: Նա ցավով արձանագրեց՝ այս ամբողջ ընթացքում միշտ շեշտվում էր նահանգապետի, Էրդողանի կարծիքը, բայց ոչ երբեք Մայր Աթոռինը, նաև որոշակի վիրավորական շեշտադրումներ էին անում՝ Բեկչյանին անվանում էին այսպես կոչված տեղապահ, մինչդեռ նրան Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել էր:

Ամբողջական տեքստ