Թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խոստմանը՝ կապված Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին վերակառուցելու նախագծի հետ:
«Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում թուրք հեղինակը Սրբոց Նահատակացն անվանել է «Թուրքիայի գլխացավանքը հանդիսացող 1915-ի դեպքերի՝ Սիրիայում գտնվող խորհրդանիշ» և ընդգծել, որ դրա վերականգնումն Ասադի ռեժիմի համար առաջնահերթություն է:
Գյուրջանլըն քննադատել է սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ու արձանագրել, որ 7-ամյա պատերազմը փաստացի հաղթել է Ասադը, մինչդեռ թուրքական վերնախավը երազում էր նրան տապալելու և «Դամասկոսում նամազ կատարելու» մասին: