Քաղաաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչը շատերի մոտ վրդովմունք է առաջացրել։
Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում և պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Պատրիարքի հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության ապահովությունն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով և դա մենք պետք է հասկանանք և ընդունենք։ Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել։