Ինչ նամակ է գրել Ալլահշուքյուր Փաշազադեն Հռոմի Պապին 

  • 22/12/2022
  • Սերոբ Մարության

hraparak.am

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի կրոնական առաջնորդ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նամակով դիմել է Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին։

Ըստ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեն նամակում խոսել է Հայաստանը ԼՂ հետ կապող Լաչինի միջանցքի փակման մասին։

Փաշազադեն, ինչպես որ սպասելի էր, կրկնելով Բաքվից հնչող հայտարարությունները, հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը երբեք չի փակել Լաչինի ճանապարհը, դա արել են ռուս խաղաղապահները»։

Փաշազադեն մեղադրել է հայկական կողմին այն բանում, որ վերջինս փորձում է «Ադրբեջանին «սեւացնել» եւ միջազգային հանրության աչքում ներկայացնել որպես անմարդկային»։

Ամբողջական տեքստ