Իրական տոն, կամ Հայաստանի Դիմիտրով ասորական գյուղն ուզում են առանձնահատուկ դարձնել

  • 29/07/2022
  • Արամ Գարեգինյան

armeniasputnik.am

Երեք տարի անց Հայաստանի ասորիները կրկին նշել են իրենց սուրբ հովանավորներ Կիրիկի և Իուլիտայի տոնը։ Ասորական համայնքը գյուղի նոր ղեկավարի հետ նոր նախագծեր է քննարկում` գյուղին ուզում են ազգային տեսք հաղորդել և ասորական սփյուռքի համար այն ձգողության կենտրոն դարձնել։

Երեք տարվա դադարից հետո Հայաստանի ասորիները կրկին սկսել են նշել իրենց մեծ տոները։ Արտաշատի մերձակայքում գտնվող Դիմիտրով գյուղում նման տոներից մեկը նշում են հուլիսի 27-ին, սրբեր` Կիրիկի և Իուլիտայի օրը, որոնց անուններով գյուղում եկեղեցի է կոչվել (Մար Կուրյակուս)։ Տոնախմբությունը սկսվում է երեկոյան և տևում մինչև հուլիսի 28-ի գիշերը։

Ասորիների համար կա պարզապես «տոն» (ոչ աշխատանքային օր` ըստ օրացույցի) և կա «շարա»։ Ասորերեն այդ բառը նույնպես «տոն» է նշանակում, բայց այդպես կոչում են մեծ եկեղեցական տոները, որոնք ոչ թե օրացույցային, այլ իրական ուրախություն են պարգևում։

Դրանք իհարկե Սուրբ ծնունդն ու Զատիկն են, բացի այդ` գյուղի սուրբ հովանավորի օրը։ Վերին Դվինում դա սուրբ Ֆոմայի օրն է` Արզնիում` Աստվածածնի ննջումը (օգոստոսի 28), իսկ Դիմիտրովում` սրբեր Կիրիկի և Իուլիտայի օրը։ Համաքրիստոնեական այս սրբերը (մայրն ու նրա փոքրիկ որդին) III դարում, երբ քրիստոնեությունը հռոմեացի կայսեր Դիոկղետիանոսի հրամանով խիստ հալածվում էր, նահատակվեցին հավատքի համար։

2020 թվականին տոնակատարություն չեղավ համավարակի պատճառով, 2021–ին` 44-օրյա պատերազմի ( հետո դժվար էր տոն կազմակերպել)։
«Մեզ համար այդ օրը ոչ թե ճոխ սեղանը կամ շքեղ ռեստորանն է կարևոր, այլ մեր միավորումից ստացած ուրախությունը», – ասում է Հայաստանի ասորական համայնքի «Հայադտա» ֆեդերացիայի ղեկավար Իրինա Սագրադովա–Գասպարյանը։

Ամբողջական տեքստ