Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց Թեհրանի և ՀՀ մայրաքաղաքի քույր քաղաքներ հռչակվելու մասին։
Ինչպես և սպասվում էր, լուրը խանդով են ընդունել ադրբեջանական շրջանակները։
Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ ինքը բացասաբար է վերաբերվում փաստին, որ Թեհրանն ու Երևանը դարձել են քույր քաղաքներ։
«Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, որն աններելի է։ Որպես շեյխ՝ ես կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին։ Հուսով եմ՝ Իրանը հասկանում է իր սխալը։ Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ»,- ասել է Փաշազադեն։