Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անդրադարձել է Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը, թե «Իսկ բարձրաստիճան հոգևորական եղա՞վ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ հայ ժողովրդի աղոթքները Աստծուն չհասցնելու համար»։ Միքայել Սրբազանը, հիշեցնենք, «Հրապարակի» հետ զրույցում ասել էր․
«Մի հատ գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ, էս խայտառակությունից դուրս գալու համար ինքնասպան լիներ։ Դա նշանակում է՝ մենք բանակ չունենք, ինչքան ուզում եք գովեք ու փառաբանեք, բանակ չունես խ, բանակ ունենայիր, այդ հարցը կլուծվեր այսօր, որովհետև այս հարցը՝ ճանապարհի բացման հարցը կարող է լուծել միայն բանակը, չե՞ք տեսնում, որ ուրիշ որևէ ձևով չի լուծվում, ընդհակառակը ամեն հաջորդ օր բարդացնում է վիճակը։ Ապրում ենք «երեկ լավ էր, քան թե էսօր» սկզբունքով»,- ասել էր Սրբազանը։