Ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում Հայ առաքելական եկեղեցին

  • 08/06/2023
  • Սերոբ Մարության

hraparak.am

Առաքելական եկեղեցու ստեղծած «Գավիթ» հարթակի շուրջ հետաքրքրությունը կարծես պահպանվում է։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին տեղի էր ունեցել հարթակի առաջին հանդիպում-քննարկումը, որի մասին պաշտոնապես տարածվեց հայտարարություն Մայր Աթոռի կողմից։ «Հրապարակն» անցնող օրերին անդրադարձել է այս հարթակին՝ փորձելով ընթերցողի համար պարզ դարձնել, թե, ի վերջո, ինչի համար է ստեղծվել այդ հարթակը։

Մի կողմից՝ չի կարելի բացառել, որ այն կարող է հանդիսանալ, պայմանական ասած, «առաքելական եկեղեցու հավատացյալների կուսակցության» հիմք կամ նախաձեռնող մարմին։ Մյուս կողմից՝ առնվազն անհասկանալի է Գարեգին 2-րդի՝ այս հարթակը ստեղծելու մոտիվացիան, եթե առաջին քննարկումից հետո պատրաստվել է հայտարարության տեքստ, որը չափազանց «անատամ» է եղել եւ հենց այդ պատճառով չի հրապարակվել։ Եթե նայենք առաջին նիստին հրավիրվածների կազմը, ապա հասկանալի է, որ ներկա են եղել, այսպես ասած, «իշխանության հանդեպ չափավոր քննադատական վերաբերմունք ունեցող ընդդիմության» ներկայացուցիչները, ինչից կարելի է ենթադրել, որ Գարեգին 2-րդի կողմից հստակ հրահանգ է եղել՝ արմատական կամ «իշխանության հանդեպ խիստ քննադատական վերաբերմունք ունեցող ընդդիմությանը» չհրավիրել՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանությամբ, հաշվի առնելով նաեւ այն, որ կաթողիկոսի դատախազ եղբորորդին արդեն ազատության մեջ է։

Ամբողջական տեքստ