Լուսավորչի փոխարեն` Վազգեն

  • 14/07/2017
  • Վահրամ Աթանեսյան

hraparak.am

Հայկական թղթադրամների վրա ում պատկերը պետք է լինի` մամուլում եւ սոցցանցերում քննարկման թեմա է: Որոշումն արդեն ընդունված է, երեւի ոչինչ չի փոխվի, բայց հետաքրքիր է ընտրության սկզբունքը: Ինչո՞ւ պիտի հայկական դրամի վրա պատկերվի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը, ռուս ծովանկարիչ Այվազովսկին, ինչո՞ւ է Չարենցը փոխարինվում Պարույր Սեւակով: Բայց ամենազարմանալին Գրիգոր Լուսավորչի պարագան է: Մյուսներն իրական մարդիկ են, նրանց պատկերները` հայտնի: Իսկ Լուսավորիչն առասպելական անձնավորություն է: Եթե իրականության մեջ այդ անունով մարդ ապրել եւ գործել է, ապա նա ազգությամբ հայ չի եղել, այլ` պարթեւ, ում պատկերն ստեղծելու համար հարկ կլինի մրցույթ հայտարարել, ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը մի քանի տարբերակներից կընտրի մեկը, եւ վեճերն անպակաս կլինեն: Մեկին դուր կգա, տասին` ոչ:

Ամբողջական տեքստ