Այսօր առավոտյան մի տղամարդ աննկատ բարձրացել է Մայր Աթոռի գմբեթի վրա և փորձել պոկելով հեռացնել խաչը: Ներքևում գտնվող հավատացյալների աղմուկ-աղաղակին ու հորդորներին տղամարդն ուշադրություն չի դարձրել:
«Խրիմյան Հայրիկ» վանկարկելով՝ հանգիստ ու հավասարակշռված շարունակել է սև գործը, բայց ավարտին չի հասցրել: Ոստիկաններն արագ արձագանքել են և նրան իջեցրել գմբեթից:
Պարզվել է՝ խաչը եկեղեցու գմբեթից հեռացնելու ճիգեր գործադրող տղամարդը հոգեկան խանգարում ունի: Նրան բերման են ենթարկել ոստիկանության Էջմիածնի բաժին: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվել: