«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները Մայր Աթոռի Դիվանատան տարածքում առաջին վրանն են տեղադրել։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները պատրաստվում են այստեղ գիշերել: Մի փոքր ուշ նրանք այստեղ նաև այլ վրաններ պիտի տեղադրեն:
Ակցիայի մասնակիցները նշում են՝ պայքարը շարունակելու են այնքան, մինչև իրենց պահանջն իրագործվի, այն է՝ մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրաժարական ներկայացնի:
Դիվանատան տարածքում գիշերել են պատրաստվում մոտ երեսեուն հոգի: SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ տարածքում այժմ խաղաղ է, հերթապահող ոստիկաններ կան, մի փոքր լարվածություն կար, դրսից մարդիկ եկան, ակցիայի մասնակիցներն ասացին, որ նրանք սադրիչներ են: