Կաթողիկոսի նախագահությամբ՝ տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

  • 04/02/2024

hraparak.am

Փետրվարի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող տասնմեկ սարկավագներ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում Օշական Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց նոր հոգևոր անուններ:

Արտակ սարկավագ Ղևոնդյանը վերակոչվեց Տ․ Կոմիտաս քահանա, Դավիթ սարկավագ Հայրապետյանը՝ Տ․ Վարդան քահանա, Դավիթ սարկավագ Հայրապետյանը՝ Տ․ Ղևոնդ քահանա, Գևորգ սարկավագ Միրզոյանը՝ Տ․ Արտակ քահանա, Լորիս սարկավագ Անդրեասյանը՝ Տ․ Վազգեն քահանա, Նարեկ սարկավագ Թորգոմյանը՝ Տ․ Հովհաննես քահանա, Անդրանիկ սարկավագ Մինասյանը՝ Տ․ Գրիգոր քահանա, Սամվել սարկավագ Բաղդասարյանը՝ Տ․ Սեպուհ քահանա, Սևակ սարկավագ Գրիգորյանը՝ Տ․ Եսայի քահանա, Ռոբերտ սարկավագ Ոսկանյանը՝ Տ․ Ոսկան քահանա և Գարիկ սարկավագ Հոխանյանը՝ Տ․ Ղուկաս քահանա։

Ամբողջական տեքստ