sputniknews.ru
Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ նոր վարչակազմը լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 1-ին։ Այս մասին տեղեկացնում են կաթողիկոսարանից։
«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին սրբություն Արամ Առաջինի իմաստուն ղեկավարումը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։