Կառավարությունը տեր Աստվածը չէ, որ ինքնակամ որոշում կայացնեն, սա սահմանադրության կոպտագույն խախտում է. հնագետ

  • 10/07/2022

news.am

Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու Գագիկ Ծառուկյանի եւ կառավարության նախագիծը Հատիս լեռան վրա Հայաստանի հուշարձանների պահպանության կոպտագույն խախտում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

«Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու Գագիկ Ծառուկյանի եւ կառավարության նախագիծը Հատիս լեռան վրա Հայաստանի հուշարձանների պահպանության կոպտագույն խախտում է: Հայաստանի կառավարությունը իրավունք չուներ հավանություն տալու, առանց համապատասխան պրոցեդուրաների: Եթե որեւէ գործունեութուն է ծավալվում, որը ենթադրում է լանդշաֆտի փոփոխություն, այն անպայմանորեն պետք է անցնի հնագիտական ստուգում, նոր այդ ստուգման հիման վրա տրվում է համապատասխան եզրակացություն, արվում է նախագիծ, նոր կառավարությունը կարող է անդրադառնալ այդ հարցին:Կառավարությունը տեր Աստվածը չէ, որ որեւէ մեկին ոչինչ չհարցնելով ինքնակամ որոշում կայացնեն, դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն խախտում է, դա ինքնավարաչաչարություն է, որը սազական չէ իշխանություններին»,-ասաց նա:

Ամբողջական տեքստ