«Կողմնակից եմ, որ բանակը հզորանա, քան թե նոր եկեղեցի կառուցենք». Արցախի հոգևոր առաջնորդ

  • 25/10/2021

armeniasputnik.am

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի համոզմամբ՝ Արցախում նախ պետք է հզորացնել անվտանգությունը, ապա նոր զբաղվել հոգևոր և մշակութային կյանքի հարստացմամբ։

Արցախի համար այսօր առաջնահերթությունը վաղվա օրվա վերաբերյալ համոզմունքն է, որը միայն եկեղեցին տալ չի կարող։ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Ես առավել կողմնակից կլինեմ, որ մեր բանակը հզորանա, քան թե մենք նոր եկեղեցի կառուցենք կամ վերանորոգենք։ Կառուցեցինք եկեղեցին, վերանորոգեցինք, հետո՞։ Եթե մեր բանակը տկար է, եկեղեցի վերանորոգելով չենք կարող շարունակել ապրել։ Եթե մարմնով հզոր չես, հոգևոր առաքելությունդ էլ չես կարող կատարել։ Ես վստահ եմ, եթե Արցախը ամուր պարիսպներ ունենա, սահմանային գյուղերի բնակիչները աշխատանք ունենան, իրենք իրենց ձեռքով կվերանորոգեն իրենց տեղի վանքերը», – նշեց նա։

Ամբողջական տեքստ