Կաթողիկոսի հրաժարականի պահանջը, համասեռամոլների պաշտպանությունն ու քրեական օրենսգիրքը։ Ֆեյսբուքում միացրել են անցյալն ու ներկան ու սենսացիա առաջացրել։
Սոցիալական ու ոչ միայն սոցիալական կայքերում դարձյալ իրարանցում է։ Թեման գրեթե ավանդականն է` սեռական փոքրամասնություններ։
Բայց այս անգամ տարբերությունն այն է, որ ավանդական դարձած թեման միահյուսվել է նորօրյա մեկ այլ թեմայի։ Բանն այն է, որ մի ֆեյսբուքյան օգտատեր համոզված է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ի հրաժարականը պահանջողները, նրանից պահանջում են ստորագրել սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կոնդակ, ինչն ինքը հրաժարվում է անել։