Երուսաղեմի հոգևոր առաջնորդները միասնական նամակ են հղել Իսրայել վարչապետին։
Երուսաղեմի իրավատեր երեք հոգևոր առաջնորդները՝ Երուսաղեմի հայոց և հույն պատրիարքները, Սուրբ Երկրի Քուստոսը համատեղ նամակ են հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։