Հեթանոսական Զատիկ ժամանակակից Հայաստանում․ ովքե՞ր են այն տոնում և ինչո՞ւ

  • 01/04/2018
  • Ժաննա Պողոսյան

armeniasputnik.am

Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում բնակվում են հարյուրավոր հայ հեթանոսներ։ Նրանք հավատում են արևի ուժին, խոնարհվում հին հայկական աստվածների առջև, իրենց համարում մեծ հայրենասերներ և նշում իրենց սեփական տոները։

Sputnik Արմենիայի թղթակիցները ներկա են եղել հեթանոսական Զատիկը նշելու արարողությանը և զրուցել այսպես կոչված «Արորդիների ուխտի» ներկայացուցիչներ՝ քուրմ Վարուժ Աղաջանյանի և Գուսան Հայկազունու հետ։

Մի քանի փոքրիկներ կռացել են գույնզգույն ձվերով լի հսկա զամբյուղի վրա։ Ոչ ոք չի արգելում նրանց խաղալ դրանց հետ, թեև հեթանոսական Զատկի տոնակատարությունը դեռ չի սկսվել, և արարողության ընթացքում ձվերը պետք է վնասված չլինեն։ Տասնյակ մարդիկ հավաքվել են Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտ գտնվող բլրի վրա՝ միասին Զատիկը նշելու։ Այդ բլրի վրա հնում գտնվել է հեթանոսական աստվածամայր Անահիտի՝ պտղաբերության աստվածուհու տաճարը։ Հենց նրան է նվիրված հեթանոսական Զատիկը։

Ամբողջական տեքստ