Հեղափոխված Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը, Նավասարդ Կճոյանը, Արթուր Ալեքսանյանը և ևս 490 հոգի անվանական զենք ունեն. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի հայտնում նրանց անունները.

  • 25/10/2018

factor.am

2000-2018 թթ. ընթացքում ՀՀ կառավարությունը՝ վարչապետի մակարդակով, 490 անձի օրենքով սահմանված կարգով պարգևատրել է անվանական զենքով: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից: Այս թեման հետաքրքրություն չէր առաջացնի, եթե մի քանի օր առաջ տեղի չունենար հերթական աղմկոտ սպանությունը՝ վարչապետի նվիրած զենքով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցներից մահացել էր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։ Այստեղ ուշագրավն այն է, որ Հարություն Ղարագյոզյանը Կարապետյանին կրակել էր «Պիետրո–Բերետտա» ատրճանակով, որը որպես պարգև ստացել էր ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 2001 թվականի մարտի 22 ին։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր:

Ամբողջական տեքստ