Հռոմի Պապն ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքն այս տարի կհանդիպեն

  • 12/04/2022

hraparak.am

Այս տարի նախատեսված է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս Պապի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը։ Նա մանրամասնել է, որ հանդիպման ժամկետները եւ երկու եկեղեցապետների կողմից քննարկվելիք հարցերի շրջանակը այժմ ճշտվում է։ «Ներկայիս քաղաքականապես բարդ իրավիճակում պետք է ամենայն մանրամասնությամբ մշակել այն բոլոր հարցերը, որոնք կապված են Պապի եւ Պատրիարքի հանդիպման բովանդակային մասի հետ։ Իհարկե, չափազանց կարեւոր են նաեւ այլ հարցեր, ինչպիսիք են անվտանգությունը, լոգիստիկան, տրանսպորտը»,- ասել է ռուս բարձրաստիճան եկեղեցականը։

Ամբողջական տեքստ