Ղարաբաղից հարցեր տուր պատասխանեմ էլի ցավդ տանեմ․Պարգև Սրբազանը՝ եկեղեցու դեմ կազմակերպված արշավների մասին

  • 17/07/2018
  • Արմինե Միքայելյան

primenews.am

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ պայքարող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման գործունեությունը գնալով թեժանում է։ Օրերս Վայոց Ձորում միջադեպ տեղի ունեցավ, երբ պահանջատերերը շրջափակել ու քարերով հարվածել էին կաթողիկոսի մեքենային, իրավիճակը միայն հարթվել է ոստիկանության միջամտությունից հետո։

Այս թեմայով երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսեց նաև վարչապետ Փաշինյանը, և ասաց, որ եթե Վեհափառի դեմ բողոքի գործողություններում գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա։ Այնուհետև հավելել է․«Պետությունը չպետք է միջամտի ներեկեղեցական հարցերին։ Ես տպավորություն ունեմ, եւ այդ բողոքի ակցիաների կազմակերպիչների մեջ կան եկեղեցու գործող հոգեւորականներ, հոգեւոր դասի հետ կապ ունեցող մարդիկ»։ Նա նաև ընդգծել է, որ տեղի ունեցող մասշտաբներն ու բովանդակությունը առայժմ իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ներեկեղեցական խնդրի հետ գործ ունենք։

Ամբողջական տեքստ