Մենք տարբեր տեսակետ ունենք հնչեցված այդ մտքի առնչությամբ, մենք կարծում ենք, որ բոլոր ջրերը մեկ առվով պետք է հոսեն, որպեսզի կարողանանք մեր իղձերը, երազները կյանքի կոչել, կերտել հզոր հայրենիք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, այսօր այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողներից հետ զրույցի ժամանակ նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հյտարարությանը, թե Հայաստանում կա մեկ իշխանությունը, դա ժողովրդի իշխանությունն է, իսկ Եկեղեցին պետք է զբաղվի հոգեւոր հարցերով:
«Չի կարող մի առու հոսել, թափվել Սեւ ծով, մի առու թափվել Կասպից ծով, մի առու թափվել Սեւանա լիճ: Պետք է որ այդ բոլոր ջրերը հոսեն դեպի մեր նպատակների իրագործում, եթե պատկերավոր ասենք, դեպի Սեւանա լիճ»,-ասաց նա:
Հարցին, թե իշխանության ցանկության պատճա՞ռն է, որ ջրերը մեկ առվով չեն հոսում, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Մենք նման հայտարարություն չենք արել, Դուք ասացիք, որ նման հայտարարություն հնչել է վարչապետի շուրթերից, մենք ճիշտ չենք գտնում այդ մոտեցումը»: