ՄԱԿ-ի ԱԽ երկրների առաջնորդներին՝ ազդու միջոցներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ. Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսներ

  • 03/08/2023

news.am

Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին: Այս մասին հայտարարություն են տարածել Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝ մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման և մահվան ցավալի դեպքերի մասին: Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել նաև ահաբեկչական այնպիսի գործողություններ, որոնք էթնիկական զտումների նպատակով Արցախի ժողովրդի շրջանում միտված են մշտական վախի, հուսահատության, անապահովության զգացումներ և Հայրենիքը լքելու տրամադրություններ առաջացնելուն:

Ամբողջական տեքստ