«Տավուշի թեմը» ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Ճրագալույցի քարոզից հատված։
«Սուրբ ծննդյան Ճրագալույցի քարոզ
«Խավարի եւ մահվան ստվերների մեջ ընթացող ժողովուրդ, որ ձգտում է լույսին:
Սուրբ Ծննդյանը ամեն մարդու ձգտումի պատգամն է խաղաղության պատգամը, բայց այն չի կարող լինել լղոզված, առանց զոհաբերության, չի կարող լինել վերջում հաղթանակ չունեցող խաղաղության պատգամ։ Հիսուս մեզ այդ խաղաղությունը բերել է սրով, խաչով եւ տառապանքով։
Ընդունենք կամ չընդունենք, մենք այսօր ապրում ենք խավարի տիրույթում, մահվան ստվերում ենք ապրում, մի ժողովուրդ ընթանում է կարծես անգլուխ՝ անորոշ ճանապարհներով՝ փորձելով ինքն իր համար ճանապարհներ գտնել։