Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հայ ժողովրդին հրավիրում է աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետեւանքով գերեվարվածների, անհայտ կորածների եւ նրանց տունդարձի համար։
«Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,- ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։
https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1561655254026440