«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է.
«Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին հրավիրել են Ազգային Անվտանգության ծառայություն:
Պատճառը նրա հետևյալ գրառումն էր.
«Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:
Սա արդեն հատում է բարոյականության ու բանականության բոլոր սահմանները»: